Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ե՛վ ապահովվածն է հեռանում երկրից, և՛ աղքատը

Ե՛վ ապահովվածն է հեռանում երկրից,  և՛ աղքատը
22.09.2017 | 04:04

Արտագաղթի չափերի վտանգավորությունն արդեն խոստովանում են նաև իշխանությունները, փաստելով, որ Հայաստանում կան ժողովրդագրական լուրջ խնդիրներ: Չնայած սա ամենևին չի խանգարում վերջիններիս պնդելու, որ ապագայում Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4 միլիոնի: Հետաքրքիր մաթեմատիկական հաշվարկ է: Ինչևէ:


Մեր քաղաքացիները սոցիալական արդարության բացակայության ու շատ այլ պատճառներով են բռնում գաղթի ճանապարհը, սակայն վերջին շրջանում այնպիսի դեպքերի մասին ենք լսում, որոնք բացարձակապես կապ չունեն առտնին հոգսերի հետ: Մտածողությունն է փոխվել, և այն կրողների հիմնական հատվածը երիտասարդներ են: Արդեն տասնյակից ավելի դեպքեր են հայտնի, երբ հայ աղջիկները համացանցով օտարերկրացիների հետ ծանոթանալով, որոշում են ամուսնանալ ու հեռանալ երկրից, առանց մտածելու, թե ինչպիսի ապագա կարող են ունենալ օտար ափերում, կարևորն այն է, որ շուտ հեռանան Հայաստանից, ինչ կարևոր է, թե ում միջոցով: Իհարկե, դժվար է ասել, թե նման կապը որքան կտևի, բայց նույնիսկ բաժանումից հետո ոմանք կնախընտրեն ամեն գործ անել այդ երկրներում, սակայն չվերադառնալ Հայաստան: Մեկ այլ «տեսակի» արտագաղթողներ էլ կան: Ամուսնական զույգը, որն ապահովված է բարձր աշխատավարձով, չունի կենցաղային որևէ խնդիր, «գրին քարտ» է շահել ու որոշել է մեկնել ԱՄՆ` հիմնական բնակության: Ի դեպ, այսպիսի օրինակները ևս բազմաթիվ են: Արտագաղթողների մի մեծ խումբ էլ իսկապես հեռանում է հաց վաստակելու հույսով, ընտանիքը նորմալ պահելու ակնկալիքով: Բոլոր դեպքերում, երբ խոսում ենք արտագաղթի մասին, նախ պետք է հանգամանորեն քննել պատճառները, հայտնաբերել խնդիրները, հետո միայն լուծումներ առաջարկել: Իսկ ի՞նչ ենք անում այսօր մենք, որ արտագաղթի տեմպերը գոնե դանդաղեն: Հայ պաշտոնյաները միայն ճառեր են ասում, ամենատարածված կարծիքն էլ այն է, որ, այո, արտագաղթ կա, իսկ ո՞ր երկրում չկա, նույնիսկ զարգացած երկրներից են փախչում:


Բայց մենք զարգացած երկրների հետ ի՞նչ գործ ունենք, ինչու՞ այլ հարցերում չենք համեմատվում: Իսկ խնդիրներն օր օրի գումարվում են ու ստեղծում բարոյահոգեբանական մի մթնոլորտ, երբ քաղաքացին իրեն իրացված չի զգում սեփական երկրում, ապագա չի տեսնում: Սա իշխանության խնդիրն է, բայց քաղաքացին էլ պետք է նպաստի այն մթնոլորտի ստեղծմանը, որտեղ իրեն ներդաշնակ ու ապահով կզգա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ